Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դեկտեմբերի 6-ից ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի

Դեկտեմբերի 6-ից ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի
04.12.2017 | 01:48

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:


Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ին էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ին՝ կնվազի 5-7 աստիճանով:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ